Картинки по запросу Վարդգես ՊետրոսյանՏեսնենք, թե 25 տարի առաջ ինչ էր ասում Վարդգես Պետրոսյանը ժողովրդի մասին։ #Անկախություն25

Ոչ ոք չի տեսել ժողովրդին՝ իր հավաքականության մեջ, ոչ ոք չի լսել նրա հավաքական ձայնը։

- Բայց մի՞թե դա խանգարում է, որ վկայակոչենք նրան, խոսենք, միտքը հավաստենք, ընդդիմախոսենք, երբեմն նաև սպառնանք նորին գերզանցություն ժողովրդի անունով. «Պետք է լսել ժողովրդի կարծիքը, իսկ նա մտածում է ահա այսպես», «Ժողովուրդը ճիշտ չի հասկանա», «Ժողովրդի գերագույն շահն է այս պահանջում...»։

Ժողովրդի անունից խոսում են ոգու նվիրյալները՝ հազվադեպ, վերապահ, կցկտուր։

Եվ ոգու առևտրականներն են խոսում՝ պատեհ-անպատեհ, վստահ, միանշանակ։

Լիներ անհնարինը, մեր խորհրդարանի նախագահողը մի օր հանկարծ հայտարարեր. «Ձայնը տրվում է հայ ժողովրդին։ Միացրեք... հինգերորդ խոսափողը»։ Բնական է, խորհրդարանը կքարանար զարմանքից, թեև կարծում եմ, որ մեկնումեկը հարց կուղղեր նախագահողին. «Իսկ մեր ժողովուրդը պատգամավո՞ր է, թե՞ հրավիրված։ Եթե հրավիրված է, նրան ձայն տալու հարցը, ըստ կանոնակարգի, պիտի քվեարկությամբ որոշել»։

Չգիտեմ, եթե քվեարկության դրվեր, ձայն կստանա՞ր արդյոք «հրավիրված» ժողովուրդը։

Վարդգես Պետրոսյան, Այդ բազմաչարչար գոյական անունը՝ ժողովուրդ (Անկապ էջեր՝ չգրված օրագրից), #Գարուն, թիվ 9, 1991թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել