Հազարից մեկ բացառիկ առիթ է ստեղծվել, որպեսզի մեր ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացվի ու կենսունակ և առողջ կառույց դառնա, իսկ արդեն անցած ընտրությունների որոշ թեկնածուներ փորձում են սավանը դեպի իրենց քաշել։
Անդրիաս Ղուկասյանի նախաձեռնությունը, համաձայն որի՝ թեկնածուները պետք է համատեղ հայտարարությամբ հանդես գան ու դատապարտեն ընտրությունների արդյունքները, ոնց որ թե նորմալ է ընդունվել միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ու Հրանտ Բագրատյանի կողմից, ովքեր տվել են իրենց նախնական համաձայնությունը հայտարարության տեքստին։
Իսկ այ Մելիքյանը հայտարարել է, որ թեկնածուական կոլխոզի են վերածում, Սեդրակյանը ասել է, որ ինքը տանն է նստած ու չի պատրաստվում ոչ մեկին էլ միանալ։ Դե իսկ աշխարհի ամենատվայտվող քաղաքական գործիչը՝ մեծն Հայրիկյանը, կմեռներ, եթե իրեն չթանկացներ. բանն այն է, որ նրա անունը ևս նշվում է համաձայնություն տվածների ցուցակում, բայց ինքը՝ Հայրիկյանը, հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ, երևի իր օգնականների հետ են բանակցել։
Ամեն դեպքում, հայտարարությունը կհնչեցվի այսօր Ազատության հրապարակում, իսկ Հայրիկյանը, Էպոսագետն ու Մելիքյանը՝ իրենց 2 տոկոսի չհասնող էլեկտորատով, կարան խելոք տիտիկ անեն տեղները, մեկ է, ոչ մի եղանակ չեն փոխում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել