Image result for parliament georgiaՎրաստանում այսօր տեղի ունեցան օրենսդիր մարմնի ընտրություններ։ Գլխավոր պայքարն ընթանում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցության միջև։ Ըստ GFK միջազգային ընկերության անցկացրած eхit-poll-ի տվյալների՝ 5% արգելքը հաղթահարել են երեք քաղաքական ուժ՝ «Վրացական երազանքը», որը ստացել է 39,9% ընտրողների ձայները, «Միացյալ ազգային շարժումը»՝ 32.74% և «Հայրենասերների Ալյանսը»՝ 5,76%։ Մյուս քաղաքական ուժերն, ըստ eхit-poll-ի, չեն հաղթահարել 5%-ոց անցողիկ շեմը։ Վրացական ОВГ, GDS, Maestro և «Իմեդի» հեռուստաընկերությունների պատվերով eхit-poll անցկացրած TNS ընկերության տվյալները բավական տարբերվում են GFK-ի տվյալներից։ Այսպես, ըստ TNS-ի՝ «Վրացական երազանքը» ստացել է ընտրությանը մասնակցած ընտրողների ձայների 53,8%, «Միացյալ ազգային շարժումը»` 19%, իսկ «Հայրենասերների Ալյանսը»՝ 5%-ը։ Վրացական Грузия Online-ը տեղեկացնում է, որ Վրաստանում eхit-poll անցկացնող GFK միջազգային ընկերության 2012 թ-ի օրենսդիր մարմնի ընտրության ժամանակ անցկացված հարցումներն ամենամոտն են եղել պաշտոնական տվյալներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել