Картинки по запросу Հայաստանի հավաքականի մարզումըՀայաստանի ֆուտբոլի հավաքականի այսօրվա հանդիպումը Ռումինիայի հավաքականի դեմ կարող է ճակատագրական լինել թիմի գլխվարո մարզիչ Վարուժան Սուքիասյանի համար։ Ճիշտ է,Աշխարհի գավաթի որակավորման փուլին դեռ շատ կա,ավելի կոնկերտ այն դեռ նոր է մեկնարկել.սակայն հավաքականում վնասվածքների առկայությունը,ոչ ճիշտ կադրային մոտեցումն ու առհասարակ թիմային մթնոլորտը մեղմ ասած գտնվում են անմխիթար վիճակում։ Վնասվածքի պատճառով այդպես էլ հավաքական չժամանեց թիմի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանը,բացակայում են արդեն տևական ժամանակահատված Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզրումանյանը,Արազ Օզբիլիսն էլ նոր է ապաքինվել վնասվածքից և դեռ ոչ այդքան լավ մարզավիճակում է։ Առհասարակ Արազի մոտ ցավոք շատ քիչ բան է ստացվում։ Ցավոք գերտաղանդավոր այս ֆուտբոլիստը այդպես էլ չի կարողանում ձերբազատվել վնասվածքներից,մինչդեռ կարիերայի սկզբում Օզբիլիսը համարվում էր Եվրոպայի ամենահեռանակարային եզրային հարձակվողներից մեկը։ Ինչ մնում է թիմում առկա մյուս ֆուտբոլիստներին,ապա Դանիայի դեմ դժգույն խաղից հետո դժվար է ենթադրել,թե ինչպես թիմը կգործի Ռումինիայի դեմ։ Եթե նորից պետք է մեր թիմը ամբողջովին փակվի սեփական կիսադաշտում ու հույսը դնի երջանիկ պատահականության վրա,ապա կարծում ենք երկրպագուները սա ոչ մի պարագայում չեն հասկանա։ Ավելի լավ է պարտվել պատշաճ խաղով,քան դժգույն խաղ ցուցադրել և նորից պարտվել։
 
Ինչևէ,թեկուզև կադրային այսպիսի բարդ իրավիճակում, մեր հավաքականը,կարծում ենք իրավունք չունի կրկնել Դանիայի դեմ խաղը։ Մեր թիմը պետք է գործի համարձակ,իսկ մարզասերները ամեն կերպ աջակցեն մեր թիմին։ Գեղամ Կադիմյանը ամուր հարձակվող է,սակայն զգացվում է ,որ դեռևս չի ըմբռնում թիմային խաղը,հետևաբար շատ բան այսօր կախված կլինի Մարկոսից և Արազ Օզբիլիսից,որոնք պետք է փորձեն գնդակ հասցնեն Կադիմյանին։ Հենակետային գոտում Դանիայի դեմ խաղում վատ չգործեց Գոռ Մալաքյանը և պետք է կարողանալ դիմակայել ռումինացիներին հատկապես միջին գծում։ Պաշտպանություն Գաել Անդոնյանն ու Կամո Հովհանիսյանն են,որոնք կենտրոնում Դանիա դեմ խաղում չափից շատ էին սխալվում։ Հուսանք նույնը չի կրկնվի ռումինացիների դեմ խաղում։ Ստացվում է,ո միակ հուսալի կողմը այժմյան ընտրանու կազմում դա մեր դարպասապահ Արսեն Բեգլարյանն է։ Հուսանք,որ այսօրվա հանդիպումը,ամեն դեպքում չի հիասթափեցնի երկրպագուներին և մեր թիմը արժանավայել ելույթ կունենա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել