Մենք մեր սեփական ձայնը լսում ենք մի որոշ ձևով, իսկ երբ ինքներս մեզ լսում ենք ձայնագրությամբ, դժվարանում ենք նույնիսկ ճանաչել սեփական ձայնը։ Սա շատ տհաճ իրավիճակ է, որին հանդիպում է յուրաքանչյուր մարդ։

Այդ իսկ պատճառով BlogNews–ը որոշել է բացահայտել, թե ինչու ենք մեր մեր ձայնը տարբեր ձևով լսում։

Պարզվում է՝ պատճառը չափազանց պարզ է։ Երբ մենք մեր ձայնը լսում ենք ձայնագրությամբ, ձայնի ալիքները դուրս են գալիս բարձրախոսից և ճամփորդում են օդի միջով, և մենք լսում ենք ինքներս մեզ այնպես, ինչպես լսում են մնացած բոլորը։ Սակայն երբ մենք խոսում ենք, լսում ենք սեփական ձայնը երկու եղանակով՝ ներքին և արտաքին։ Սկզբում մենք լսում ենք այն ձայնը, որը դուրս է գալիս բերանից (և որը լսում են մյուս մարդիկ). միևնույն ժամանակ մենք լսում ենք այն ձայնը, որը ստեղծվու է ձայնալարերին տատանումներից, որոնք ճանապարհրդում են մեր գլխի միջով։ Մեր գլխի ոսկորները հակված են ուժեղացնելու ցածր հաճախականության տատանումները, և հենց այդ պատճառով էլ մեր Ձայնը ավելի ցածր է թվում, քան այն իրականում կա։

Եթե ցանկանում եք լսել Ձեր «իրական» ձայնը, ապա ձայնագրեք ինքներդ Ձեզ կամ ուղղակի ձեռքով փակեք ձախ ականջը և խոսեք։ Եվ մի անհանգստացեք, եթե Ձեր իրական ձայնը տարօրինակ և ծիծաղելի թվա, քանի որ մնացած բոլոր մարդիկ սովոր են հենց այդ ձայնին և չենք նկատում տարօրինակությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել