Картинки по запросу ԱլիևՆախ՝ նա իր ատելությունն է արտահայտել այն ուժերի նկատմամբ, որոնք կողմ են Ադրբեջանի եվրաինտեգրմանը․ «Մենք ինտեգրվել ենք ուր որ պետք է։ Ո՞ր Եվրոպա ենք մենք ինտեգրվում։ Նույն եվրոպացիներն են ընդունում, որ նրանք խորը ճգնաժամի մեջ են։ Դուք ցանկանու՞մ եք ինտեգրվել ճգնաժամին։ Մենք պետք է ինտեգրվենք նրանց հետ, ով ասում է՝ «ստոպ մահմեդականներին», նրանց հետ, ով երկակի ստանդարտներ են կիրառում փախստական մահմեդականների հետ»,-զայրացած արտահայտվել է Ալիևը։ Հետաքրքիր է, որ Ալիևն արտաքին քաղաքականության ոլորտում լիովին արևմտամետ քաղաքականություն է վարում և սերտ համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ։ Ալիևը շատ է մտածում մահմեդական փախստականների մասին, սակայն բացարձակ չի բարձրաձայնում, որ իր մահմեդական երկիրը, լինելով և «Կովկասյան Դուբայ» ինքնահռչակվելով, պատրաստ է այդ մահմեդականներին ընդունել և թույլ չտալ, որ եվրոպացի գյաուրները երկակի ստանդարտներ կիրառեն այդ «խեղճ» փախստականների նկատմամբ, որոնք մորեխի պես բազմանում են։ Հետո Իլհամ Ալիևն իր զայրույթն ուղղեց ըննդեմ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, որը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ հիմա հնարավորություն չկա լուծելու սառեցված վիճակում գտնվող Արցախյան հիմնախնդիրը։ Ալիևը, բողոքելով Քերիի այս տեսակետից, սպառնացել է, որ եթե ԱՄՆ-ն ավելի բարձր մակարդակով չփոխի իր դիրքորոշումը Ղարաբաղյան կոնֆլիկտի նկատմամբ, ապա միջնորդական առաքելությունը հարցի տակ կդրվի։ Հետաքրքիր է, թե ի՞նչ է անելու ՌԵՄԲՈ Ալիևը Օբամային, եթե վերջինս ելույթ չունենա։ Իսկ վերջում էլ Իլհամ Մեծը հպարտորեն հայտարարել է, որ ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը ազատագրել է Ագդերեի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջանների մի մասը։ Սակայն Ալիևը չի մանրամասնել, թե ինչ գնով է այդ «ազատագրումը» տեղի ունեցել և կոնկրետ ինչ տարածքներ են ազատագրվել։ Հիշում եմ, երբ ապրիլի սկզբին Ալիևի խղճուկ դիլետանտ քարոզիչները պաստառներ էին պատրաստել «Թալիշ», «Ֆիզուլի» և այլ տեղանուններով, տեղադրել էին Բաքվին մոտակա գյուղերում, նկարահանում էին դրանք և այդ ամենը ներկայացնում էին որպես ազատագրված բնակավայրեր։ Այսօր Twitter-յան ՌԵՄԲՈ Ալիևը վերհիշել էր իր դերակատարությունը և կրկին աջուձախ սպառնում էր բոլորին՝ Եվրամիությանը, ԱՄՆ-ին, Հայաստանին և Արցախին։
Այստեղ հիշեցի Իվան Կրիլովի «Փիղը և Մոսկան» առակի հերոսներին։ Մոսկայի դերում Իլհամ Ալիևն է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել