Картинки по запросу ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ստվերային տնտեսությունը Հայաստանում առկա է եղել նաև խորհրդային ժամանակաշրջանում: Տնտեսագետ-ֆինանսիստ Ֆրեդերիկ Շնեյդերի գնահատակով՝ ՀՀ-ն 2008թ.-ին ստվերում ունեցել է տնտեսության 39%, այսինքն՝ գտնվում էր ցուցակի գրեթե մեջտեղում: ԵՄ-ի ստվերային տնտեսությունը գնատահատվում էր նրա ՀՆԱ-ի 19.4%-ի չափով:

Ի՞նչ է ստվերային տնտեսությունը: Առաջինը կրիմինալ տնտեսություն է՝ զենքերի շրջանառություն, թմրանյութեր, կազմակերպված հանցավորություն, պոռնկություն և այլն: Հայաստանում այդ ցուցանիշը 2012թ.-ին կազմել է 20 միլիոն դոլար, իսկ 2014թ.-ին՝ 30 միլիոն: Երկորդ՝ ստվերային տնտեսությունը տնտեսական ձեռնարկությունների կողմից հարկերից խուսափելն է: Հայաստանում օֆշորային սխեմաների հետ խնդիր գոյություն ունի, սակայն այն ավելի քիչ խնդիր է ներկայացնում՝ համեմատած ԱՊՀ-ի երկրների և Վրաստանի հետ: Հայկական ընկերությունների կողմից հարկերի չվճարումը քրոնիկ բնույթ է կրում և տարածված է հայկական բիզնեսում:

Խոշոր բիզնեսի կիսաստվերային շրջանառությունն օգտագործվում է պետության քաղաքականության մեջ որպես գործիքներից մեկը: Փոքր բիզնեսի մի մասը և միկրոբիզնեսը գրեթե ամբողջությամբ, այդ թվում՝ ընտանեկան և անհանատական ձեռնարկատիրությունը, գտնվում են ստվերում և ընդհանրապես գրանցված չեն: Հարկերի չվճարումը մտցված է փոքր ընկերությունների մեծ մասի բիզնես ռազմավարության մեջ:

Իրականում գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու: Ասել է թե՝ շարունակում է արդիական մնալ այն թեզը, որ եթե ստվերը չբերվի հարկման դաշտ, ինչ ուզում է արվի, երկիրը երկիր չի դառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել