Картинки по запросу Զարուհի ՓոստանջյանՎերջին շրջանում Հայաստանի կառավարման համակարգում տեղի են ունենում առանցքային փոփոխություններ, որի ընթացքում էլ բազմաթիվ անձինք, ովքեր երկար ժամանակ զբաղեցում էին պետական բարձր պաշտոններ, հեռացան: Կառավարության անդամների մոտ 50 տոկոսը փոխվեցին, և նրանց փոխարեն նշանակվեցին հիմնականում քաղաքական պրոցեսներից հեռու գտնվող անձինք: Փոփոխությունների գործընթացը սրանով չավարտվեց, պաշտոնանկություններ տեղի ունեցան նաև կառավարման համակարգի միջին օղակներում: Իրենց պաշտոնները լքեցին մի շարք փոխնախարարներ, պաշտոնից ազատվեց անգամ քննադատության թիրախ դարձած Սյունիքի մարզպետը՝ Սուրիկ Խաչատրյանը:

Այս փոփոխութունների պրոցեսը քաղաքացիների մոտ սպասումներ է առաջացրել, նրանք ակնկալում են, որ արդյունքում փոխվելու է նաև կառավարման համակարգի գործունեության տրամաբանությունը: Իսկ ինչ վերաբերում է սկսված գործընթացի վերաբերյալ ընդդիմության ներկայացուցիչների արձագանքին, ապա դրանք իրարամերժ են: Նրանց առավել ռադիկալ մասը չի հավատում, որ կառավարման համակարգի բարեփոխումն իրականություն է դառնում: Այս գործիչների թվին է պատկանում նաև Զարուհի Փոստանջյանը, ով ամեն հարմար առիթի դեպքում նշում է, թե կառավարման համակարգում տեղի ուենցող գործընթացները հասարակությանը մանիպուլացնելու նպատակ են հետապնդում: Փոստանջյանը փորձում է ժողովրդահաճո հայտարարություններ անել, մինչդեռ ակնհայտ է, որ նրա քննադատությունները փաստերի վրա հիմնված չեն: Նա պարզապես փորձում է արդարացնել այս ողջ ընթացքում ռադիկալ ընդդիմադիրների կողմից տարվող քաղաքական գիծը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել