Image result for Լուսավոր Հայաստանը«Հայկական վերածնունդը»՝ նույն ՕԵԿ-ը, Վանաձորում Քրիստ Մարուքյանին է պաշտպանելու, նույնը վերաբերում է նաև ԲՀԿ-ին։ Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն Վանաձորում տապալված է, և Լուսավոր Հայաստանը դառնում է «առաջին ծիծեռնակը» մեր երկրում, որն արդար ընտրությունների միջոցով կարողանում է ՀՀԿ-ականների դեմն առնել։
Իհարկե, ՕԵԿ-ի քայլն արժանի է ծափահարությունների՝ հատկապես վերջին տարիներին այս կուսակցության ցածր վարկանիշի ֆոնին, և երբ բոլորը վստահ էին, որ այս կուսակցությունը՝ հոգով ՀՀԿ-ամետ, երբեք դուրս չի գա նրա դեմ։ Իհարկե, ՕԵԿ-ն ունի իր հաշվարկները, սա հասկանալի է։ Բայց պետք է արձանագրել, որ, անկախ անցած քաղաքական ճանապարհից և ունեցած կենսագրությունից, միշտ պետք է ճիշտ տեղում և ճիշտ պահին համագործակցել կուսակցությունների հետ։ Լուսավոր Հայաստանի դեպքը ցույց տվեց, որ սա աշխատող տարբերակ է։ Նույնը չի կարելի ասել Քաղաքացիական պայմանագրի մասին, որը սխալվեց՝ կարծելով, թե մենակ՝ առանց այս կամ այն քաղաքական ուժի հետ համագործակցելու, անկախ նրանից, թե ինչպես է վերաբերվում դրա սկզբունքներին, կարող է հասնել հաջողության։
Բոլոր դեպքերում այս ՏԻՄ ընտրությունները, անկախ ՀՀԿ-ականների ընտրախախտումներից և ստեղծած լարված մթնոլորտից, ինչ-որ տեղ բեկումնային եղան մեր երկրում եթե ոչ ընտրական գործընթացների, ապա գոնե քաղաքական դաշտի կայունացման առումով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել