Image result for հարկերՕրերս ընդունվեց հարկային նոր օրենսգիրքը։ Ավելի քան 100 էջանոց բարդ հայերենով գրված այս օրենսգիրքն ընդունվեց հապճեպ, առանց նորմալ ուսումնասիրելու, հասկանալու, մարսելու։ Այս տրամաբանությամբ են ընդունվել մեր երկրում մյուս գրեթե բոլոր կարևոր օրենքները՝ արագ, առանց հիմնավորման, մեծամասնությունը քվեարկել-անցկացրել է։
Հիմա մի բան է պարզ՝ հարկային նոր օրենսգիրքը կվերացնի Հայաստանում միջին խավը, քանի որ մեր երկրում միջին աշխատավարձը կազմում է 180 000 դրամ, իսկ այսուհետ 150 000-2 մլն դրամ աշխատավարձ ստացողների դրույքաչափը բարձրանալու է։
Ուստի միջին աշխատավարձ ստացողներն առաջին հարվածի տակ են։
Երկրորդ՝ իջեցվում է շրջանառության հարկի շեմը, ինչն իր հերթին հարվածելու է առանց այն էլ չափազանց վատ վիճակում գտնվող ՓՄՁ-ներին։ Վստահ եմ՝ սա սրելու է սոցիալական լարվածությունը մեր երկրում։
Բայց այս հարկային օրենսգիրքը ստվերից չի հանելու անբարեխիղճ տնտեսվարողներին, նրանք շարունակելու են իրենց տրված քաղաքական արտոնություններով հարկեր չվճարել, իսկ պետությունը չի կարողանալու լցնել դատարկ բյուջեն, այդիսկ պատճառով ստվերում մնացածների չվճարած հարկերը պետք է վճարեն բարեխիղճ տնտեսվարողներն ու խեղճուկրակ հարկատուները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել