Image result for террористы из европейских странՀամաձայն Ահաբեկչության հետազոտության ֆրանսիական կենտրոնի կողմից հրապարակված զեկույցի՝ Մերձավոր Արևելքում ներկայումս ընթացող ռազմական գործողություններին տարաբնույթ ահաբեկչական կառույցների շարքերում մասնակցում են եվրոպական մի շարք երկրների շուրջ 7 հազար քաղաքացիներ և 2013թ.-ից այստեղ բնակվող անձինք, որոնց 70%-ը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի քաղաքացիներ են կամ այդ երկրներում բնակվող օտարերկրացիներ:

Եթե ավելի մանրամասն, ապա փաստաթղթում նաև նշվում է, որ ներկայում Իրաքի և Սիրիայի տարածքում են գտնվում 2183 մարդ՝ Ֆրանսիայից, 1700-ը՝ Մեծ Բրիտանիայից, 870 մարդ՝ Գերմանիայից, 614-ը՝ Բելգիայից, 300 մարդ՝ Շվեդիայից, 278-ը՝ Ավստրիայից, 260-ը՝ Նիդերլանդներից և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել