Картинки по запросу Իգոր ԿոնաշենկովՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ցանկացած հրթիռային կամ ավիահարված, որը վերահսկվում է սիրիական կառավարական բանակի կողմից, մեծ վտանգ է ներկայացնում ռուսաստանցի զինծառայողների համար. «Սեպտեմբերի 17-ին Դեյր-էլ-Զորում տեղի ունեցածից հետո, երբ սխալմամբ ռմբակոծվել էին սիրիական կառավարական բանակի դիրքերը, Ռուսաստանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները խուսափելու համար այդպիսի սխալ հարձակումներից իր զինվորականների նկատմամբ։ С-400 և С-300 համակարգերի ծածկույթը, որ ապահովում են Տարտուսում և Խմեյմիմում (Լաթաքիա) գտնվող բազաները, կարող են մեծ անակնկալ լինել ցանկացած անհայտ թռչող օբյեկտների համար»,- մեջբերում է Կոնաշենկովին РИА Новости-ն։ Կոնաշենկովը նաև նախազգուշացրել է, որ իրենց հակաօդային պաշտպանական համակարգը չի ունենա ժամանակ, որ պարզի, թե ով է հրթիռակոծողը։ Սա Պուտինի պատասխանն էր Օբամային, որը երեկ միակողմանի դուրս եկավ «Քերի-Լավրով» համատեղ մշակված սիրիական ծրագրից։
Այս հայտարարությամբ ՌԴ-ն նախազգուշացրեց Վաշինգտոնին և նրա գործընկերներին, որ հեռու մնան Սիրիայից։ Այսպիսով՝ Սիրիայի օդային տարածքը, բացի սիրիական կառավարական բանակից և ՌԴ-ից, մնացածի համար փակ է։ Այս հայտարարությունից հետո նաև վերջ կդրվի ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի օդային հարվածներին Սիրիայի տարածքում, որոնք մեծ վնաս էին հասցնում Ասադի բանակին։ Շատ դեպքերում հենց այդ հարվածներից հետո էին հարձակումներ ձեռնարկում Սիրիայի տարածքում պատսպարված բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունները։
Մոսկվայի և Վաշինգտոնի «սիրիական» առճակատումը կաող է դուրս գալ Սիրիայի տարածքից և իր մեջ ներառել Մերձավոր Արևելքի ավելի մեծ տարածքներ կամ ԱՄՆ-ն ՌԴ-ին սիրիական ռազմական «թատերաբեմից» շեղելու համար կարող է «տաքացնել» Ռուսաստանի սահմանակից երկրներում գոյություն ունեցող «սառեցված» հակամարտությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել