Image result for թուրքիայի բանակԹուրքիան 2007թ.-ից իր ռազմաբազան է հիմնել Իրաքում: Այստեղից նա բազմաթիվ անգամներ օդ է բարձրացրել կործանիչներ, որոնք հարվածներ են հասցերլ Հյուսիսային Իրաքում գնտվող PKK-ի թիրախներին: 2007թ.-ից ի վեր՝ Թուրքիայի, Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի շահերը համընկնում էին, սակայն այսօր այդ շահերը բախվում են: 2014թ.-ին վարչապետի պաշտոնից հեռացած Նուրի Ալ-Մալիքին այսօր Իրաքում կրկին դարձել է առանցքային խաղացող ֆիգուր: Հենց նախկին վարչապետի թեթև ձեռքով են Իրաքի խորհրդարանը և կառավարությունը հանդես եկել թուրքական ռազմաբազայի դուրս բերման պահանջով Հյուսիսային Իրաքի Բաշիքա բնակավայրից:
Իրաքյան կառավարությունը պնդում է, որ ԻՊ-ի զինյալները աջակցություն են ստանում հենց այս ռազմաբազայից, և որ այն հանդիսանում է ԻՊ-ի գլխավոր հովանավորողը, որը վարպետորեն թաքցնում է Թուրքիան:
Այսօր Թուրքիյաի ԱԳ նախարարը կարծես թե տարածքային պահանջի ակնարկ է հնչեցրել Իրաքին՝ ասելով, որ այդ տարածքները ֆինասավորվում են բացառապես Թուրքիայի կողմից, և որ այն միայն քարտեզով է գտնվում Իրաքի տարածքում: Սակայն, ելնելով այս ամենինց, Թուրքիան տարածքային ոչ մի հակումներ չունի Իրաքի նկատմամբ:
Նախարարի այս միտքը զայրութի ալիք է բարձրացրել Իրաքում, հատկապես Հյուսիսային Իրաքում, որին ի պատասխան՝ ասվել, է, որ Թուրքիան ֆինասավորել է միայն ռազմաբազայի տարածքը, ավելին, ֆինասավորումը կատարվել է երկու կողմից՝ և՛ Իրաքի կառավարության, և՛ թուրքական կառավարության:
Իրաքի խորհրդարանում այսօր հնչել է նաև մի հետաքրքիր հայտարարություն, որտեղ ասվում է, որ 2007թ.-ից ի վեր, ինչ հիմնվել է այս ռազմաբազան, Թուրքիան վերացրել 750 ԻՊ-ի զինյալ, սակայն երբեք չի ոչնչացրել ոչ մի լուրջ օբյեկտ, չնայած որ դրանք միշտ եղել են ռազմաբազայի «քթի տակ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել