Image result for ՄԱԿՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի, նա Գյուլբենկյան հիմնադրամի խորհրդի անդամ է

Սիրիական ճգնաժամի հետևանքով ռուս-ամերիկյան հարաբերություններն աննախադեպ լարվել և կոնֆրոնտացիայի են վերածվել ոչ միայն տարածաշրջանային քաղաքականության կոնտեքստում, այլև միջազգային հարթակներում։ Սա էր պատճառներից մեկը, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը շաբաթներ շարունակ չէր կարողանում Բան Կի Մունին իրավահաջորդ ընտրել։ Երեկ ուշ երեկոյան ՄԱԿ ԱԽ անդամ երկրների դեսպանները Չուրկինի գլխավորությամբ հայտարարել են, որ ՄԱԿ-ն արդեն նոր գլխավոր քարտուղար ունի։ Այդ պաշտոնում անսպասելիորեն ընտրվել է Պորտուգալացի Անտոնիո Գուտերեսը, ում թեկնածությունն այսօր ֆորմալ առումով կհաստատվի։ Գուտերեսը Պորտուգալիայի վարչապետն է եղել շուրջ 10 տարի, իսկ վերջին 10 տարին էլ զբաղեցնում է ՄԱԿ փախստականների հարցերով հանձնակատարի պաշտոնը։ Կարծում եմ՝ այս փաստը և ՄԱԿ խաղաղապահ գործունեության մեջ Գուտերեսի ունեցած փորձն է, որ այս որոշման կայացման համար հիմք են հանդիսացել։ Այսօր ՄԱԿ-ի լրջագույն մարտահրավերներից մեկը համարվում է փախստականների և տեղահանվածների խնդիրը, ինչպես նաև խաղաղապահ գործունեությունը։

Ի դեպ, Գուտերեսը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է ընտրվել 2013 թվականին և մինչ օրս ակտիվ ներգրավված է հիմնադրամի գործունեության մեջ։ Քաղաքական թիվ մեկ պաշտոնը զբաղեցնելուց հետո էլ նա չի լքի խորհուրդը և կպաշտոնավարի մինչ 2018 թվականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել