Image result for ԸնտրություններԲաց և թափանցիկ ընտրական գործընթացը միայն քաղաքական ուժերով չէ պայմանավորված։ Իհարկե, մեծ մասամբ այս կամ այն քաղաքական ուժերն են այս ողջ տարիների ընթացքում սխալ, անօրինակ ուղղորդումներ տվել ընտրողներին, բայց ուղղորդվելու կամ չուղղորդվելու ընտրությունը վերջին հաշվով եղել է նրանցը։
Վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ մեր հասարակության մեջ բավականաչափ քաղաքացիական գիտակցություն ունեցող թե՛ դիտորդներ և թե՛ ընտրողներ կան, որպեսզի զգալիորեն կանխեն գոնե ընտրատեղամասի պատերց ներս իրականացվող ընտրախախտումների մեծ մասը՝ լցոնումները, այլոց փոխարեն քվեարկելը և այլն։ Սակայն վերջին ընտրությունները ցույց տվեցին նաև, որ ՀՀԿ-ականներն այդ լցոնումների և գերուռճացված ընտրացուցակներ կազմելու վրա հույս չեն կարող դնել․ մնում է միակ, հին ու «բարի», ընտրակաշառք բաժանելու ճանապարհը, որտեղ հավասարաչափ մեղավոր են և՛ այդ կաշառքը տվող քաղաքական ուժը, և՛ այն վերցնող ընտրողը։
Ահա հենց սրա մասին էի խոսում վերևում։ Հիմա արդեն ընտրական գործընթացի արդար ելքը մեծ մասամբ ժողովրդից է կախված, և եթե նրանց մեջ կան մարդիկ, որոնք իրենց 10 000-20 000 դրամ ընտարակաշառք վերցնելը կարող են արդարացնել ամենատարբեր ձևերով՝ օրինակ՝ կարիքավոր լինելով, հացի փող չունենալով և այլն, ապա ընտրակաշառքով ընտրված քաղաքական ուժը կարող է իր բոլոր հանցավորությունները, անօրինականություններն արդարացնել նույն հաջողությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել