Image result for գերմանիա բունդեսթագԲունդեսթագի՝ Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազա այցելած պատգամավորները հաստատել են իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության մասին։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող այս ռազմաբազան, որը ՆԱՏՕ-ական ուժերի՝ մասնավորապես ԱՄՆ-ի ու Գերմանիայի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է, որտեղից փաստացի Արևմուտքը վերահսկում էր Արաբական աշխարհը։ Երբ Բունդսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան արգելափակեց գերմանացի քաղաքական գործիչների մուտքը ռազմաբազա։
Օրերս, սակայն, նույն այդ Ինջիրլիք այցելած գերմանացի պատգամավորները վերահաստատել են իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ փաստացի Թուրքիային դնելով հերթական անհարմար դրության մեջ։
Սա իրականում մի գուցե աննշան, բայց կարևոր հանգամանք է ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, այնպես էլ Թուրքիայի արտաքին քաղաքականության առումով։
Նախ ամեն երկրի հետ, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, հատկապես եթե դա արևմտյան երկիր է, Թուրքիան խզում է դիվանագիտական կապերը, ագրեսիվ հայտարարություններ է անում։ Եվ իրականում հենց այսքան են Թուրքիայի հնարավորությունները, նա կարող է միայն սպառնալ, բայց գործնականում չի կարող բեկել այդ պետությունների որոշումը կամ պատժամիջոցներ կիրառել նրա դեմ։
Սա կարևոր ազդակ է հատկապես այն երկրների համար, որոնք կամուկացի մեջ են և վախենում են Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելուց, իսկ իրականում այդ հարաբերությունները նույնքան թանկ են նաև Թուրքիայի համար, որը հնարավոր է մի քիչ նեղսրտի և սպառնա, բայց մի քանի օր անց ինքն անի առաջին քայլը հարաբերությունները վերականգնելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել