Սանկտ Պետերբուրգի այցեքարտերից մեկը համարվող Իսակիևյան տաճարը նվիրված է Իսակիոս Դալմատացուն, որը Ռուս ուղղափառ եկեղեցու սրբերի շարքին է դասվել Պետրոս I-ի հրամանով: Բացի գեղեցիկ կառույց լինելուց, նա նաև իր մեջ հետաքրքիր գաղտնի է պարունակում:

ՈՒղղափառ խոշոր տաճարի արևմտյան ճակատին պատկերված է «Իսակիոս Դալմատացու հանդիպումը Թեոդոսիոս Մեծ կայսեր հետ» խորաքանդակը:

Սուրբ Իսակիոսը օրհնում է միասնական Հռոմեական կայսրության վերջին կայսրը՝ Թեոդոսիոս Մեծին և նրա կնոջը՝ Ֆլասիլլային: Բոլոր ներկաները, այդ թվում կայսրը, խոնարհել են գլուխները: Խորաքանդակի մեջ խոնարհվածներից երկուսը արտաքին նմանություն ունեն Պետերբուրգի այդ ժամանակվա գեղարվեստի ակադեմիայի նախագահ Օլենինի և այդ շրջանում տաճարի կառուցման աշխատանքները համակարգող իշխան Վոլկոնսկինի հետ:

Բայց այս պատմության մեջ հատկանշական են ոչ թե այս երկուսը, այլ քանդակի ձախ անկյունում, գետնին անտարբեր նստած և տաճարի մանրաքանդակը ձեռքին պահող կերպարը: 

   

Նա, որպես այդպիսին, խոնարհված չէ, նստած է գետնին և ուղղակի հայացք է գցել կատարվող իրադարձությանը: Ո՞վ է այդ խորհրդավոր անձնավորությունը:

Իսկ թե ով է այս առեղծվածային մարդը, կարող եք տեսնել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել