Մեկ օր առանց քնի

Առաջանում է հոգնածություն, վատանում է հիշողությունն ու ուշադրությունը:

2-3 օր առանց քնի

Վատթարանում է տեսողությունը, դժվարանում է կենտրոնացումն ինչ-որ բանի վրա: Խախտվում է շարժման հավասարակշռությունը: Առաջանում է սրտխառնոց, նյարդային լարվածություն:

4-5 օր առանց քնի

Մարդը շատ դյուրագրգիռ է դառնում: Առաջանում են հալյուցինացիաներ և ցնդաբանական մտքեր:

6-8 օր առանց քնի

Խոսքը դանդաղում է: Վերջույթները սկսում են դողալ: Հիշողության կարճաժամկետ կորուստ է նկատվում: Վարքի մեջ տարօրինակություններ են զգացվում:

11 օր առանց քնի

Մասնատված մտածելակերպ, թմրածություն, անտարբերություն ամեն ինչի նկատմամբ:
Այս ռեկորդը սահմանել է 17 տարեկան Ռ.Գարդները 1965թ.:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել