Image result for ուսուցիչՈւսուցիչ, հոգևորական, ոստիկան(դատավոր). առավելապես հասարակության նշված 3 խավերի ներկայացուցիչների ամենօրյա մասնագիտական քրտնաջան, նվիրված աշխատանքից են կախված որևէ պետության և հասարակության կայացման ու զարգացման երաշխավորված ընթացքը:

Որակյալ կրթություն, անաղարտ հավատք, ամենազոր և հավասարապես կիրառվող օրենք. ամուր, կայուն և խոստումնալից են այն պետություններն ու հասարակությունները, որոնց հիմնաքարը կազմում են այս 3 արժեքները:

Մեզանում այսօր նշվում է կրթության գլխավոր պատասխանատուի՝ Ուսուցչի տոնը:
Ի դեմս կրթության ու գիտելիքի հանդեպ տածածս վերաբերմունքի գլխավոր ձևավորողների՝ իմ Ուսուցիչների, շնորհավորում եմ հայ Ուսուցչի տոնը՝ Հայրենիքում, թե Սփյուռքում, մաղթում ամրագույն առողջություն, անսահման երջանկություն, մշտապես բեղուն մանկավարժական-ստեղծագործական գործունեություն, կատարված աշխատանքի լիարժեք գնահատում…

Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր տեղն ու դերը յուրաքանչյուրիս կյանքում անփոխարինելի, անչափելի են և՛ նշանակությամբ, և՛ պատասխանատվությամբ, ձեր կերտած ու կրթած սերունդն է մեր ու մեր հայրենիքի ապագայի միակ երաշխավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել