Image result for չրերԱռողջության համար ամենաօգտակար չրերը

Մասնագետները հայտնել են, թե որ չրերն են ամենաօգտակարը: Չամիչը լավ հակադեպրեսանտ է համարվում: Այն օգնում է նաև վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում:

Սալորաչիրը հայտնի է աղեստամոքսային տրակտի աշխատանքը կարգավորելու իր հատկությամբ: Այն օգտակար է նաև ճնշման, սրտի, լյարդի և երիկամների հետ կապված խնդիրներ ունեցողների համար:

Ծիրանի չիրը կալիումի անսպառ աղբյուր է: Դրա շնորհիվ այն բարերար ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա:

Արմավը բարձրացնում է աշխատունակությունը` գլյուկոզայի բարձր պարունակության շնորհիվ: Դրան նաև ցավազրկող հատկություն է վերագրվում:

Թզի չիրը կարգավորում է վահանաձև գեղձի աշխատանքները և օգնում բուժել բրոնխիտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել