Թուրքիայի հարավարևելյան նահանգների քաղաքները քիչ-քիչ վերածվում են Հալեպի: Արդեն գրեթե մեկ ու կես տարի չդադարող թուրք-քրդական բախումներն ավերակի են վերածել երկրի գրեթե ողջ հարավ-արևելքը, քանդվում են նույնիսկ դեպի այս շրջաններ տանող կոմունիկացիաները, ենթակառուցվածքները և այլն, որոնց վերականգնման համար թուրքական պետությունից շատ միջոցներ և ժամանակ կպահանջեն։
Իրականում Թուրքիայի ներսում այս բախումները շատ ավելի լուրջ և արմատական են, քան Սիրիայում։ Սիրիայում Արևմուտքի կողմից հրահրված «քաղաքացիական պատերազմը» կդադարի հենց այն պահին, երբ վերջինս պարզապես որոշի դադարեցնել զինյալ խմբերի ֆինանսավորումը։ Թուրքիայի պարագայում այստեղի քրդերին հենց այնպես, առանց որևէ շահավետ առաջարկի հնարավոր չէ կանգնեցնել, քանի որ քրդերը կռվում են ներկայիս Թուրքիայի հանրապետության տարածքի վրա պետություն ունենալու համար, իսկ Սիրիայի զինյալները՝ փողի համար։ Ուստի, եթե մի օր Հալեպը վերագտնի իր երբեմնի կայունությունը, ապա նույնը չի կարելի ասել Թուրքիայի հարավարևելքի այս քաղաքների մասին, որոնք կշարունակեն ավերվել, քանի դեռ Քրդական հարցը չի լուծվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել