Image result for կուսակցություններԻրականում ներկուսակցական արժեքները, սկզբունքներն ու մթնոլորտն իրենց արտահայտությունն են ունենում նաև հայաստանյան քաղաքական դաշտում։ Ինչպիսին կուսակցությունը ներսից է, այդպես էլ գործում է նա քաղաքական դաշտում, և ինչպիսին նրա անդամների, բարձր և ստորին օղակների միջև փոխհարաբերություններն են, այդպիսին են նաև այդ կուսակցության և ժողովրդի կամ այլ քաղաքական ուժերի հետ փոխհարաբերությունները։
Մեր քաղաքական դաշտը այս ողջ տարիների ընթացքում անառողջ է եղել նաև ներքին ժողովրդավարությունից զուրկ կուսակցությունների պատճառով։ Մեր կուսակցական մշակույթին չափազանց բնորոշ է անձ-կուսակցության սկզբունքը, երբ քաղաքական ուժի ղեկավարն է ամեն ինչ որոշողը, և այդ որոշումներն անբեկանելի են, իսկ թե ինչ դիրքորոշում ունեն մյուսները, դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ հենց այդ մյուսների լուռ համաձայնությամբ է, որ իրենց կարծիքը կարող է անտեսվել, իսկ այդ որոշումները քննարկման դնելը նրանց կողմից կարող է վատ անդրադառնալ իրենց ներկուսակցական և քաղաքական կարիերայի վրա։
Այո՛, երկրում չի կարող լինել ժողովրդավարություն, եթե մասնավորապես իշխող կուսակցության ներսում չկա այդ ժողովրդավարությունը։ Այսպիսին են նաև քաղաքական դաշտում երևացող մյուս քաղաքական ուժերը՝ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և այլն, որտեղ ներկուսակցական կյանքը հենց այս տրամաբանության վրա է հիմնված։
Փոխարենը քաղաքական դաշտում առաջինը նոր ուժ էր, որը կտրականապես հրաժարվում է այս արատավոր փորձից և ներկուսակցական ժողովրդավարության շատ լավ միտումը պարտադրում է նաև այլ՝ մասնավորապես ընդդիմադիր ուժերի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել