Հետազոտությունները ցույց են տվել, որ ինսուլտը առավելապես վրա է հասնում 40 անց տղամարդկանց և 60 անց կանանց:

Ինսուլտ ստանալու ռիսկի խմբում են սրտանոթային հիվանդություններ, զարկերակային բարձր ճնշում կամ տատանումներ, խոլեստերինի ու շաքարի բարձր մակարդակ ունեցողները:

Այժմ ուշադիր կարդացեք ներքևում նշված ինսուլտի 7 նախանշանները

Image result

Ուժեղ ու անընդհատ շարունակվող գլխացավ՝ առանց պատճառի

Գլխապտույտ, հավասարակշռության կորուստ և անկայուն քայլվածք

Էմոցիոնալ անկայուն վիճակ. մարդը կարող է հանկարծակի ուրախանալ, լացել կամ զայրանալ առանց պատճառի

Զկրտոց, խոսքի անհստակության առաջացում, լղոզված արտասանություն

Ցանկացած ձևի տեսողության խանգարումներ՝ սև շրջաններ աչքի առաջ, լղոզված պատկերներ, տեսարանի երկվություն

Սրտխառնոց ու փսխումներ, որ չի դադարում

Շարժումների դանդաղություն և ուշագնացություն

Եթե վերոնշյալ նախանշաններն առկա են, ապա առանց հապաղելու անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել:

Հիշեք, որ յուրաքանչյուր րոպեն ու նույնիսկ վայրկյանը շատ կարևոր են տվյալ անձի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել