Image result for berlin wall20-րդ դարը բազմաթիվ հակամարտությունների ժամանակաշրջան էր: Սակայն ամենահետաքրքիր և կարևորագույն հակամարտությունը քաղաքակիրթ աշխարհի` Արևմուտքի և հետամնաց բռնապետական սոցիալիստական ճամբարի հակամարտությունն էր: Արևմուտքը ջախջախիչ հաղթանակ տարավ այդ հակամարտությունում, որովհետև թե՛ ժողովրդավարության և թե՛ առավել ևս տնտեսական զարգացվածության, ինչպես նաև կյանքի կենսամակարդակների առումով մի քանի անգամ առաջ էր սոցիալիստական ճամբարի նույնիսկ համեմատաբար զարգացած Արևելյան Եվրոպայի երկրներից: Արևմուտքի զարգացած երկրներում ազատ շուկայական հարաբերություններ էին, և կյանքի կենսամակարդակը դինամիկ աճ էր գրանցում: Դա ապացուցվում էր նրանով, որ Արևելյան Բեռլինում բնակվող մարդիկ գնդակահարությունների տակ գերադասում էին մագլցել պատի վրայով, որպեսզի հայտնվեն Արևմտյան Գերմանիայում, քանի որ իրենք հստակորեն տեսնում էին երկու համակարգերի առաջարկած կենսապայմանների հսկայական տարբերությունը: Հենց դրա շնորհիվ լիբերալ դեմոկրատիան ջախջախեց իր գաղափարական հակառակորդին: Այդ ջախջախումը նշանավորվեց 1989թ. նոյեմբերի 9-ին Բեռլինյան պատի քանդումով, սոցիալիստական ճամբարի վերացմամբ և 1991թ. դեկտեմբերի 26-ին ԽՍՀՄ վերացմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել