Картинки по запросу Էդմոն ՄարուքյանըՔանի որ այսօրվա ամենաքննարկվող թեման Վանաձորում քաղաքապետի ընտրությունն է, որոշեցի այդ թեմային անդրադառնալ: Ասում են՝ Էդմոն Մարուքյանը առաջարկել է Հայկական վերածննդին ու Բարգավաճ Հայաստանին միանալ իրեն ու քաղաքապետ նշանակել սեփական եղբորը ու որպես ընդդիմադիր դուրս մղել Հանրապետականի թեկնածուին: Ախր էդմոն Մարուքյանը էդ ո՞ր օրվա ընդդիմադիրը դարձավ: Ի սկզբանե մշտապես եղել են խոսակցություններ այն մասին, որ Մարուքյանի Լուսավոր Հայաստանը իշխանական պռոյեկտ է, հետո վերջերս մամուլում՝ մասնավորապես Չորրորդ իշխանություն թերթում, նյութեր հրապարակվեցին այն մասին, որ Մարուքյանը պատգամավոր է դարձել կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, և որ Մարուքյանը Հայաստանում այդ տարիներին մշտական բնակություն չի ունեցել, նույնիսկ այդ փաստը ֆիքսել են սահմանային անցակետերը հսկող տեսախցիկները: Այս ամենից հետո, սակայն, դատախազությունը ոչ մի քայլ չձեռնարկեց հարցը հետաքննելու առումով՝ չնայած մամուլի բազմաթիվ հրապարակումներին: Հիմա հարց․ էդ ո՞ր ընդդիմադիր կուսակցության նկատմամբ դատախազությունը նման անտարբեր վերաբերմունք կցուցաբերեր, եթե նա չգտնվեր իշխանության հովանավորության ներքո: Այս փաստը տեղիք է տալիս մտածելու, որ Էդմոն Մարուքյանի ընդդիմադիր ֆոնը ստեղծված է իշխանությունների կողմից: Ու այս ամենով հանդերձ՝ հիմա Մարուքյանը հոխորտում է մյուս ուժերի հասցեին, թե բա, եթե չմիանաք, ուրեմն՝ ընդդիմադիրներ չեք: Ախր էդ մարդիկ նորմալ ընդունել են Էդմոնի առաջարկը, ասել են՝ եղբայր, միանում ենք քո կուսակցությանը, որ հարազատ եղբայրդ քաղաքապետ դառնա, ու մի առաջարկ էլ իրենք են արել, որ, էդմոն ջան, դու էլ հետագայում մեզ միացիր համապետական ընտրություններին, քանի որ նույն ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ համապետականին հաստատ 5 տոկոս չես հավաքի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել