Image result for ՕԵԿՕԵԿ-ն ամբիցիաներ է դրսևորում

Յուրաքանչյուր ընտրություն մրցապայքար է: Ներգրավված քաղաքական ուժերը մրցում են միմյանց դեմ իշխանություն ձեռք բերելու համար: Բայց կան սկզբունքներ, որոնց պետք է բոլոր ուժերն էլ հետևեն: Ի վերջո, քաղաքական ուժերը կամ գործիչները գալիս են իշխանության որևէ արժեք ստեղծելու նպատակով:

Հետևաբար՝ իշխանության գալու նպատակը՝ առանց արժեք ստեղծելու բաղադրիչի, դառնում է աթոռապաշտություն ու իշխանամոլություն: Այժմ՝ օրինակի վրա.

Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ձայների թվով երկրորդը Լուսավոր Հայաստան կուսակցությունն է, որը վելի քիչ ձայներ հավաքած կուսակցություններին՝ ՀՎ-ին ու ԲՀԿ-ին համագործակցելու ու կոալիցիա կազմելու առաջարկով է դիմել: Սա գնահատում ենք նորմալ: Բայց ի՞նչ է պատասխանում Հայկական վերածնունդը.

«Առաջին, որ ՀՎԿ-ն պատրաստ է աջակցել Էդմոն Մարուքյանի առաջարկին, եթե «Լուսավոր Հայաստանը», հաշվի առնելով «Հայկական վերածնունդ» կուսակցության ազդեցության համապետական մակարդակը, առաջիկա համապետական ընտրություններում իր հերթին կմիանա «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, որը հնարավորություն կտա ձևավորելու առավել ուժեղ մրցակցային քաղաքական թիմ ողջ երկրում: Տարբերակ երկրորդ․ մենք առաջարկում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որ իրենք Վանաձորում միանան «Հայկական վերածնունդ» կուսակցությանը և հավասարապես կիսեն Վանաձորում իշխանության գործունեության պատասխանատվությունը»,- նշվում է ՀՎ-ի հայտարարության մեջ:

Այս պատասխանը հասարակության կողմից ընկալելի պատասխան չէ: Եթե ՀՎ-ն միանշանակ դեմ է իշխանություններին, նա պետք է անմիջապես ընդուներ առաջարկը կամ ԼՀ-ի համար ընդունելի պայմաններ առաջ քաշեր: Բայց ակնհայտ է, որ Արթուր Բաղդասարյանի գլխավորած ուժն այդ քայլին չի գնացել: Ոչ մի տեղ չկա այնպիսի պրակտիկա, որ շատ ձայներ հավաքած ուժը միանա քիչ ձայներ հավաքած ուժին: Սա զուտ ՀՎ-ի կամ, որ նույնն է, ՕԵԿ-ի ամբիցիաների խնդիր է: Ու այդ ամբիցիաներն այս նուրբ իրավիճակում կարող են հասցնել նրան, որ Վանաձորի ավագանիում ընդդիմադիր ուժերի միավորում տեղի չունենա ու ընտրվի ՀՀԿ-ական քաղաքապետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել