Image result for Պետական ծախսերԲյուջե 2017. պետական ծախսերը նվազում են

Հայաստանի պես փոքր երկրներում, որտեղ պետական գանձարանը ձևավորվում է գրեթե միայն հարկերի միջոցով, շատ կարևոր է ապահովել այդ միջոցների արդյունավետ օգտագործումը և ապահովել անհրաժեշտ վերահսկողություն:

Ուսումնասիրելով 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ պարզ է դառնում, որ հաջորդ տարի այն նույնպես լինելու է հիմնականում սոցիալական ուղվածության: Ծախսերի 47,7% -ը կուղվի սոցիալ-մշակութային ճյուղերի, 21,2%-ը պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության, քրեակատարողական և արտակարգ իրավիճակների համակարգերի վրա, 8,4%-ը տնտեսության ճյուղերի , 8,8%-ը պետական պարտքի սպասարկման, իսկ 3,6%-ը տեղական ինքնակառավարման մարմինների աջակցություն վրա, որը կիրականացվի ֆինանսական համահարթեցման դոտացիաների և այլ դոտացիաների միջոցով: Ակնկալվում է, որ հաջորդ տարի ՀՆԱ-ն կաճի 3,2 տոկոսով:

Հաջորդ տարի կնվազեն նաև պետական հատվածում կատարվող ծախսերը, կավելանա մի շարք ոլորտների ֆինանսավորումը, ինչպես նաև տնտեսական որոշ ճյուղեր կստանան ավելի «զուսպ» ֆինանսական միջոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել