Image result for սամվել բալասանյանՊրիմիտիվ տոկոսագողություն

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած ավագանու ընտրությունների արդյունքների կեղծելն ու քաղաքապետի պաշտոնը ուզուրպացնելը ոմանք օրենքներով են բացատրում։ Նրանցից մեկը ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանն է։ Մի լղոզված օրենքով, որը ով ինչպես ցանկանա, այնպես էլ կմեկնաբանի... Պյուռոսյան հաղթանակ տարած «Բալասանյան դաշինքը», որն ստացել է մասնակցած ընտրողների ձայների 32%-ը, իրեն ինքնահռչակել է հաղթանակած, և չգիտես՝ ինչ բարոյական սկզբունքներով ստանալու է 18% բոնուս, որ ձևավորի Գյումրու գործադիր իշխանությունը։ Արդեն պարզ է, թե ումից են առանց ամոթի պրիմիտիվորեն ԳՈՂԱՆԱԼՈՒ այդ երկու մանդատը, որ «Բալասանյան դաշինքը» ունենա 17 մանդատ, որը նա չի վաստակել։ Դրանք են՝ ԲՀԿ-ն և «Հայկական Վերածնունդը»...
Հավատացած եղեք, հարգարժան «պրիմիտիվ տոկոսագողեր» և կարիերիստներ, որ շատ դեպքերում մարդիկ Հայաստանը լքում են ձեզ նմանների պատճառով՝ կորցնելով հավատն արդարության ու արժանապատիվ ապրելու նկատմամբ...
Ավելի արդար կլիներ, եթե գործող իշխանություններն իրենց նախընտրած թեկնածուին նշանակեին Գյումրու քաղաքապետ ու հիմա պրիմիտիվ փաստարկներով չփորձեին համոզել գյումրեցիներին, որ 32% ստացած քաղաքական ուժը բարոյական իրավունք ունի միանձնյա ձևավորելու Գյումրու գործադիր իշխանությունը:
Հ.Գ. Ի դեպ, եթե «գլոբալ» վերցնենք, ապա Ս. Բալասանյանին ձայն է տվել գյումրեցի ԲՈԼՈՐ (չմասնակցածներն էլ հետը) ընտրողների ընդամենը 17%-ը...
Պարտությունն էլ է մարդու համար, և այն կարելի է արժանապատիվ ընդունել։
Իսկ ես կարող եմ մի բան ասել. իմ հարազատ քաղաքը չունի ընտրված քաղաքապետ... Նա այն շահել է ԶԱՌԵՐԻ միջոցով՝ կրկնակի բոնուս «շխկացնելով»՝ մի անգամ 8%, հաջորդ անգամ՝ 10%...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել