Image result for ՔՊ-ի v6000Իմ համեստ, ոչ այնքան կոմպետենտ դիտարկումներով, ՔՊ-ի v6000 նախագիծը լոկալ պայմաններում արեց երկու կարևոր գործ: Որն ա լավը, որն ա վատը, ինքներդ որոշեք:
1. Լեգիտիմացրեց ընտրությունների արդյունքները՝ զրկելով մյուս՝ պայմանականորեն կամ ընդդիմադիր ուժերին ընտրությունների տոտալ խախտումների մասին անառարկայական ու պաթետիկ ամբիոնային տեքստեր հնչեցնելու հնարավորությունից:
2. Ապացուցեց, որ Հայաստանում ընտրություններով հաղթանակի գալու հնարավորությունը հնարավոր ա միայն խնդիրը ոչ էնքան քաղաքական, որքան մշակութային կոնտեքստում լուծելու դեպքում:

Որքան էլ տարօրինակ ու աբսուրդային հնչի, էս պարագայում ես երեք կիսաֆանտաստիկ տարբերակ եմ տեսնում:
ա) Թարգել բուն քաղաքական գործունեությունը ու լծվել կրթամշակութային գործընթացի:
բ) Բոլոր դեմոկրատ ուժերին առանց անվանարկումների միավորվել մի կուսակցության մեջ՝ միակ մեծ այլընտրանք ստեղծելով Հանրապետական կուսակցությանը:
գ) Դնել մի կողմ բարոյական մոտիվատորները, մտնել Հանրապետական կուսակցություն, ձևավորել ֆրակցիոնիզմ, հասնել ներքին իշխանության, ըստ այդմ նաև՝ ռեալ իշխանության հանրապետական մակարդակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել