Картинки по запросу համախմբումՀայաստանի տարբեր համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրությունները: Այս անգամ ընտրություններին մասնակցելու և պայքարելու հայտ էին ներկայացրել բազմաթիվ ընդդիմադիր մեծ ու փոքր կուսակցություններ:

Ընդդիմադիր քաղաքական ուժերը դեռևս ընտրապայքարի ընթացքում հայտարարում էին, թե ամեն ինչ անելու են ընտրախախտումները և, մասնավորապես, ընտրակաշառք բաժանելու և այլ արատավոր երևույթները բացառելու համար: Այս հարցում բոլոր ընդդիմադիրները կարծես միակամ էին, սակայն ընտրությունների ընթացքն այլ բան ցույց տվեց: Պարզվում է` օպոզիցիոն քաղաքական ուժերից շատերը ոչ միայն ցանկություն չունեն պայքարելու ընտրությունների ընթացքում տեղի ունեցող արատավոր երևույթների դեմ, այլև շատ դեպքերում իրենք են ընդգրկվում նման նման գործելակերպի հորձանուտում:

Այսպես, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Գյումրիում ԲՀԿ-ն և «Համախմբում» կուսակցությունը ընտակաշառք են բաժանել: «Համախնմբում» կուսակցությանը հարող լրատվամիջոցներից մեկում էլ տեղեկություններ հրապարակվեցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փորձում է իրենց վերաբերող հերյուրանքներ տարածել, հենց «Քաղաքացիական պայամանգրի» ներկայացուցիչներն էլ ընտրակաշառք են բաժանել:

Ինչպե՞ս են ընդդիմադիրները ցանկանում ստանալ հանրության աջակցությունը, երբ ընտրությունների ընթացքը պատշաճ վերահսկելու փոխարեն թաթախվում են ընտրախախտումների մեջ և քաղաքացիներին մոլորեցնում փոխադարձ մեղադրանքների տարափով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել