Картинки по запросу ալեն ղևոնդյանՄի տեսակ շատ վաղուց Հայաստանյան ներքաղաքական գործընթացների վերլուծության արդյունքում մի քանի հստակ օրինաչափություններ են ուրվագծվել.

- Հայաստանյան ընդդիմությունը կարծես հենց ինքը չի հավատում իր հնարավոր հաղթանակին ու հավանաբար այդ հիմքով բավարար ջանք չի գործադրում դրա համար,

- Հայաստանյան ընդդիմությունը մի տեսակ անլուրջ է մոտենում իրավիճակի սթափ գնահատմանը և քաղաքական հետևողական քայլերի ձեռնարկմանը, մարզային ու տեղական հիերարխիկ կառույցների ստեղծմանը, ինտենսիվ աշխատանքին,

- Հայաստանյան ընդդիմադիրների համար քաղաքական նախորդ անհաջողությունները բացարձակ դաս չեն լինում. կարծես «մենակ ինքնավստահ»-ի քաղաքական կեցվածքը իրենց համար առաջնահերթ է, մինչդեռ իրականում քաղաքական առումով այն դառնում է ճակատագրական....

- քաղաքական պայքարում երբեմն տեսանելի քաղաքական շոուի էլեմենտներն առավել կարևոր են դառնում, քան բուն քաղաքական գործընթացների արդյունք հաղթանակը, որ պետք է քաղաքական իրականության վրա ածանցվի....

Հ.Գ. Այս ամենը մտահոգիչ է քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ կայացման տեսանկյունից: Հավանաբար պետք է առավել լուրջ մոտենալ ու մտածել, թե ինչպես կարելի է առկա իրավիճակը շտկել, քանի որ, եթե այսպես շարունակվի, խորհրդարանական համակարգում կձախողեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել