Image result for ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՍովորաբար ներքաղաքական թեմաներին չեմ անդրադառնում, բայց...

Լևոն Ալթունյանի նշանակումը առողջապահության նախարարի պաշտոնում մեծապես պայմանավորում եմ պարտադիր առողջապահական ապահովագրության վերջնական ներդրմամբ և կարծում եմ՝ կառավարության ծրագրում այս սկզբունքը կներառվի։ Նրա պես ոչ ոք չի տիրապետում բարեփոխման տրամաբանությանը։ Դրա առաջին քայլերը Տիգրան Սարգսյանի կառավարությունն արել է դեռևս 2012 թվականին՝ ներդնելով սոցիալական փաթեթը պետական ծառայողների համար։

Արտեմ Ասատրյանի վերանշանակումը աշխատանքի և սոցապ նախարարի պաշտոնում մեծապես պայմանավորում եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերջնական ներդրմամբ։ Նրա պես ոչ ոք չի տիրապետում բարեփոխման տրամաբանությանը։ Այս համակարգի ներդրման առաջին քայլերն արվել են դեռևս Անդրանիկ Մարգարյանի և Սերժ Սարգսյանի կառավարությունների օրոք։ Բարեփոխումների այս երկու ոլորտը ֆունդամենտալ նշանակություն են ունենալու տնտեսության համար, և գործադիրում դա հասկանում են։ Ցավոտ, բայց չափազանց օգտակար բարեփոխումներ են պետության ու քաղաքացիների համար։ Ու քանի որ աչքի տակ ունենք ԱՊՊԱ-ի ներդրման հաջողված փորձը և մի քանի այլ ցավոտ ընթացած, բայց օգտակարության անհերքելի բարձր գործակցով բարեփոխումներ, ուրեմն՝ կա նաև դրան հասնելու ճանապարհ։

Բարեփոխումներին այլընտրանք չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել