Картинки по запросу սևան քաղաքՍևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը որոշ լրատվամիջոցների հայտարարել է, թե մրցակցի թիմը Սևանում ընտրակաշառք է բաժանում, և իր թիմի ներկայացուցիչները տեսագրել են այդ դեպքերը:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Ռ. Ղուկասյանին առաջարկել են ոստիկանությունում հաղորդում տալ իր հայտարարության վերաբերյալ, բայց նա հրաժարվել է և հայտարարել, թե պատրաստվում է հաղորդում տալ այն ժամանակ, երբ իր կողմից ձեռք բերվող նյութերը կունենան ամբողջական տեսք:
Հանգամանքները պարզվում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել