Картинки по запросу մանգոՄանգոյի օգտակար հատկությունները մաշկի, մազերի և առողջության համար

Մանգոն պատկանում է կորիզավորների ընտանիքին, որոնց մրգերում հյութալի մասը շրջապատում է կորիզով միջուկը: Կան մանգոյի տարբեր տեսակներ` ըստ գույնի, ձևի, համի և կորիզի մեծության: Մինչդեռ մրգի արտաքին գույնը կարող է տարբերվել կանաչից մինչև կարմիր, դեղինից` նարնջագույն երանգներով, մանգոյի հյութալի միջուկը հիմնական ոսկեգույն-դեղին է:
Մանգոն քաղցրահամ է և պարունակում է 20 տեսակի վիտամիններ ու հանքանյութե։ Այս արևադարձային պտուղը ոչ միայն համեղ է, այլև` հարուստ օգտակար հատկանիշներով:

Օգտակարությունը`

Մաշկի համար

1. Մանգոն հարուստ է վիտամին A-ով, որը փայլուն տեսք է հաղորդում դեմքի մաշկին:

2. Մանգոյից ստացված 2 թեյի գդալ խյուսը, 1 թեյի գդալ կաթի և մեղրի հետ խառնելով, կարելի է ստանալ բնական միջոց՝ սև կետերը վերացնելու համար:

3. Մանգոյում առկա A և C վիտամինները հիանալի հակատարիքային միջոցներ ու սնուցիչներ են: Այն վերացնում է կնճիռները` սպանելով ավելորդ ազատ ռադիկալները:

4. Կտրատած մանգոյով կարելի է մերսել դեմքի մաշկը այն սպիտակեցնելու համար:

5. Չորացնել մանգոյի կեղն արև տակ, աղալով փոշի ստանալ դրանից և, 2 թեյի գդալ փոշուն 2 թեյի գդալ յոգուրտ խառնելով, կարելի է ստանալ դեմքը սև կետերից մաքրելու արդյունավետ դիմակ:

6. Մանգոյի խյուսը 2 թեյի գդալ ցորենի ալյուրի հետ խառնելով` կարելի է ստանալ դեմքի ծակոտիները վերացնելու դիմակ:

7. Զգայուն մաշկի համար դիմակ կարելի է պատրաստել մանգոյի, վարսակի ալյուրի և մեղրի խառնուրդով:

Մազերի համար

8. Խառնել մանգոյի խյուսը 2 թեյի գդալ յոգուրտի և 4 ձվի դեղնուցի հետ և հիանալի բալզամ ստանալ մազերի համար:

9. Մանգոյում առկա վիտամին A-ն հիանալի միջոց է թեփի դեմ պայքարելու համար: Պարզապես պետք է մանգոյի խյուս քսել գլխամաշկին, պահել մի քանի րոպե: Այն նաև փայլ կհաղորդի մազերին:

10. Մազերին քսելով մանգոյի սերմի և կոկոսի յուղի խառնուրդը՝ կարելի է դանդաղեցնել մազերի սպիտակելու գործընթացը:

Առողջության համար

11. Մանգոն հարուստ է հակաօքսիդանտներով, ինչն օգնում է կանխել քաղցկեղի բջիջների զարգացումը:

12. Վիտամին A-ն օգնում է տեսողության բարելավմանը:

13. Մանգոյում առկա մանրաթելերն ու հակաօքսիդանտները կօգնեն նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ:

14. Մանգոն նաև հիմնային ազդեցություն է գործում` ապահովելով օրգանիզմի համար անհրաժեշտ ջրածնի մակարդակը:

15. Մանգոն օգտակար է նաև իմունային համակարգի ամրապնդման համար:

16. Մանգոն օրգանիզմն ապահովում է ֆոլաթթվով, որը նպաստում է պտղաբերությանը:

17. K վիտամինով հարուստ մանգոն կամրապնդի նաև ոսկրերի ամրությունն ու առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել