Լուսանկարում պատկերված են Հունաստանի (Պիրեա, Աթենք) «Սիմոն Զավարյան» ազգային վարժարանի աշակերտները, ուսուցիչները և «Հայ կապույտ խաչի» հոգաբարձուների խորհդի անդամները՝ Հունաստանի դրոշի և հայկական եռագույնի ներքո: Նշենք, որ Հունաստանի «Հայ կապույտ խաչ» բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 1924-ին և գործում է մինչ հիմա: Ահա այսպես, աշխարհի բոլոր անկյուններում, 1-ին աշխարհամարտի արհավիքից հետո դառնալով փախստական, արևմտահայերը փորձել են ինքնակազմակերպվել և պահպանել իրենց ազգային ինքնությունը այլ պետությունների կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել