Фальшивый принц и 12 признаков того, что пора сказать ему: «Прощай!»

Մասնագետներն ուսումնասիրել են, թե որ հատկանիշներն են հատկապես տհաճ գեղեցիկ սեռի համար: Կարծում ենք` մեր ընթերցող տղամարդիկ, կարդալով այս կետերը, ևս մեկ անգամ «կդիտեն իրենց կողքից» և կխուսափեն հնարավոր թերացումներից: Եվ այսպես.

 1. Փնթիություն, անխնամ տեսք, անմաքրասիրություն

Տղամարդու անտարբեր վերաբերմունքը սեփական արտաքինի վերաբերյալ դուր չի գալիս ոչ մի կնոջ: Կեղտոտ գուլպաներ, «բուրող» թևատակեր, մշտական չսափրված վիճակ, տաբատներ` լայնացած ծնկամասերով… Այս թերությունն ունեցող տղամարդկանց բնորոշ դրսևորումները կարելի է շարունակել երկար:

2. Անկազմակերպվածություն
Եթե կնոջ կողքին ծույլ ու անկազմակերպ մեկն է, նա մշտապես կուշանա հրավերքներից ու միջոցառումներից: Ամենապատասխանատու պահին չի լինի պահանջված տեղում ինչ-որ հիմար պատճառաբանությամբ: Մի խոսքով` նմաններն անհուսալի են ամեն ինչում:

3. Տղամարդկային եսասիրություն
Եթե երիտասարդը հյուր գնացած ժամանակ ուշադրություն չի դարձնում իր զուգընկերուհուն, այլ, առանձնանալով արական մասի հետ, քննարկում է նախորդ օրվա ֆուտբոլային խաղը, ակնհայտ է, որ նա իսկական եսասեր է:

4. Ալկոհոլի չարաշահում
Այս կործանարար կախվածությունը արժանանում է լիովին արդարացի մեղադրանքների կանանց կողմից: Այս դեպքում ցանկալի է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը մինչև լուրջ հարաբերություններ սկսելը ստուգի հնարավոր զուգընկերոջը ալկոհոլի հանդեպ հակվածության հարցում:

5. Ժլատություն
Նման տեսակի տղամարդը միայն հարաբերությունների նախնական «շոկոլադային» ժամանակաշրջանում  է ջանքեր թափում շռայլ երևալ, ցույց տալ, որ ոչինչ չի խնայում ընկերուհու համար: Իսկ երբ հարաբերությունները կայուն բնույթ են ստանում, ավելորդ կոպեկ «կորզելը» սեփական կարիքների համար բազմաթիվ կանանց համար դառնում է սխրանքի պես մի բան:

6. Խանդոտություն
Այս հատկանիշը բնորոշ է շատերին, եթե ոչ` բոլոր տղամարդկանց: Բայց երբեմն հանդիպում են «եզակի նմուշներ»: Նմանները սիրելիին տեռորի են ենթարկում յուրաքանչյուր անսպասելի զանգի, աշխատանքից փոքր-ինչ ուշանալու, որևէ երեկոյի ժամանակ  որևէ տղամարդու  հետ  փոքր-ինչ երկար շփվելու համար: Ապրելը մշտական կասկածի տակ ամենևին հեշտ զբաղմունքներից չէ:

7. Խոստումների  դրժում
Ինչպես ցույց է տալիս կյանքը, հանրահայտ «Տղամարդն ասաց, տղամարդն արեց» արտահայտությունը առօրյայում այդքան էլ չի գործում: Ասում են, չեն իրականացնում, ավելի ուշ նույնիսկ փորձում են հրաժարվել տված խոստումից: Սեփական խոսքերից հրաժավելը, խոստումները չպահպանելը, ըստ էության, պատիվ չի բերում ոչ մի մարդու, առավել ևս` տղամարդու:

8. Իշխելու ձգտում
Բավականին երկար ժամանակ մարդկային քաղաքակրթությունը կառուցված է եղել այնպես, որ գլխավոր դերը միշտ և ամեն ինչում պատկանել է տղամարդկանց: Նրանք որսացել են, պատերազմել, ապրուստ վաստակել և ինչ-որ պահի չեն գիտակցել այն միտքը, որ իրենց գործառույթներից շատերը ոչ պակաս հաջողությամբ կարող են իրականացնել նաև կանայք: Հենց դրանով է պայմանավորված փաստը, որ տղամարդիկ բուռն դժգոհությամբ են ընդունում կանանց` որոշում կայացնելու իավունքը:

9. Գռեհկություն 
Նման մարդիկ աչքի են ընկնում լկտի ու հոռի պահվածքով. մշտական հայհոյանքներ, այլանդակ արտահայտություններ, ցինիկ հումոր և գետնին անընդմեջ թքելու սովորություն… Պատկերը զզվելի է, բայց բնավ ոչ եզակի:

10. «Արական արժանապատվությունը» քորելու սովորություն
Որոշ տղամարդիկ սովորություն ունեն տեղից ելնելով ավանդական դարձած շարժումով քորել համապատասխան օրգանը:  Առաջին հայացքից սա անմեղ թերություն է թվում, բայց այն վանում է և կարող է հիասթափեցնել իրեն հարգող յուրաքանչյուր կնոջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել