Վերջին իմ ստատուսում այս օրը «դժվար» էի կոչել, գրածիս մեջ էլ հոռետեսություն կար... Բայց մեր հասարակ, ճնշված, հազար աքցանների մեջ առնված ժողովրդի ընդվզումը փաստ է: Խոնարհում այդ ընդվզումին: Հայ ժողովուրդը, որքան էլ անսպասելի է, մի օրում թափ տվեց իր վրայից իր գրագետ զավակների բազում մեղադրանքները: ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ վճռական ժամին ցույց տվեց, որ ինքը էթիկայով ավելի բարձր է, քան իրեն «առաջ տանող» այս կամ այն մարդկանց խմբերը: Հայ ժողովրդի էթիկան չի սպառված... Այն անսպառ է... Ոչ մի հետընտրական արձանագրություն չի ապացուցի հակառակը: Հայ ժողովուրդն անսպառ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել