Картинки по запросу կառավարությունՄեր ժամանակներում երկրների տնտեսությունների զարգացման մեջ մեծ դեր է խաղում կապիտալի շուկան: ՀՀ-ում այն դեռ լիրաժեք ձևավորված չէ, սակայն Հայաստանին անհրաժեշտ է կառուցել վստահելի և իրացվելի կապիտալի շուկա, որը կմատուցի արդյունավետ ծառայություններ թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա հաճախորդներին: Նմանատիպ համակարգերի ձևավորման տարբեր փուլերում երբեմն կարիք է լինում փոփոխել որդեգրած քաղաքականությունը և սահմանել զարգացմանն ուղղված նոր մոտեցումներ:

Այս ուղղության զարգացմանն ուղղված քայլեր է իրականացնում նաև նոր կառավարությունը՝ նպատակ ունենալով զարգացնել ՀՀ կապիտալի շուկան: Այս է վկայում վերջերս «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում կատարած փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան խթանել ածանցյալ ֆինանսական գործիքների շուկան: Ֆյուչերսի, սվոպի, ֆորվարդի և այլ ֆինանսական գործիքների կիրառումը հնարավորություն կտան ձեռնարկատերերին կրճատելու իրենց գործունեության հետ կապված ռիսկերը:

Այս գործիքների արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է զարգացած շուկա, որի ձևավորմանը նպաստող գործոններից մեկը օտարերկրացիների ներգրավումն է: Օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների հետ ժամկետային պայմանագրերի կնքումը հնարավորություն կտա նմանատիպ գործարքներ առաջարկել Հայաստանի տնտեսվարող սուբյեկտներին, ինչն էլ իր հերթին կստեղծի իր շարունակական էֆեկտը տեղի շուկայի խաղացողների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել