Թուրքիայում վերաթաղել են հայ ժողովրդի դահիճ Էնվերի եղբորը՝ Նուրի փաշային, ում գլխավորությամբ Գանձակից մինչև Բաքու ընկած շրջաններում օսմանյան զորքերն ու Կովկասի թաթարների զինված ստորաբաժանումները 1918 թ. ամռան-աշնան ամիսներին բնաջնջել են շուրջ 100 հազար հայերի (միայն Բաքվում ու շրջակայքում զոհերի թիվը հասել է 30.000-ի): Ի դեպ, նա Ադրբեջանում համարվում է ազգային հերոս, որը «կոտորածներից» փրկել է Բաքվի մահմեդական բնակչությանը...

Բաքվի հայերի կոտորածների հիմնական կազմակերպիչ Նուրի փաշան պատերազմից հետո, Բաքվի հայերի հարստությունը յուրացնելով, դառնում է մեծահարուստ գործարար ու արդյունաբերող, Ստամբուլում զենքի ու զինամթերքի գործարան է հիմնում: 1949թ. մարտին գործարանն ուժեղ պայթյունի հետևանքով փուլ է գալիս, Նուրին մնում է փլատակների տակ:

Ադրբեջանական մամուլի անդրադարձը Նուրի փաշայի վերաթաղմանն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել