Այսօր ձեզ ենք առաջարկում դեմքի մաշկի համար հրաշագործ սկրաբի մի բաղադրատոմս:

Վիտամին C-ի բարձր մակարդակը և մրգային թթուներն այս ելակե պիլինգի արդյունավետության գաղտնիքն են:

Մաշկի միագույն լինելը, թեթև գունաբացումը, մաշկի մաքրումը տարբեր օտար մասնիկներից․ այս ամենը հնարավոր է դարձել ընդամնեը երեք բաղադրիչների շնորհիվ:

Սկրաբ դեմքի համար` տան պայմաններում

Ձեզ պետք կգան

  • 1 ելակ
  • 1 թեյի գդալ շաքարավազ
  • 1 թեյի գդալ նշի, կոկոսի կամ ձիթապտղի յուղ

Օգտագործման եղանակը

1․ Մանրացրեք ելակը, տրորեք այն յուղի և շաքարավազի հետ:

2․ Մերսեք մաշկը հինգ րոպե շարունակ՝ օգտագործելով ելակե սկրաբը:

3․ Լվացվեք սառը ջրով:

Նման սկրաբն անհրաժեշտ է քսել մաքուր դեմքին: Այս գործընթացից հետո նույնիսկ պետք չէ խոնավեցնող կրեմ օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել