Картинки по запросу քաղաքապետարանԻնձ մի բան ա հետաքրքրում. Երևանի քաղաքապետարանում մասնագետ չկա՞, թե՞ իրենց դիլետանտ հալով քաղաքացիներին էշի տեղ են դնում:
Մոտ 2 ամիս առաջ, իսկ ավելի կոնկրետ՝ օգոստոսի 11-ին բան էի գրել՝ կապված Արաբկիրի թաղապետարանի անգործության հետ, ինչին քաղաքապետարանի պաշտոնական էջը պատասխանել էր, որ հարցը փոխանցվել է համապատասխան մասնագետներին: Մեկ ամիս հետո փորձեցի ճշտել, թե ինչ են որոշել մասնագետները ընդամենը 20մ տարածքը բարեկարգելու վերաբերյալ, էն էլ կարդացին ու չպատասխանեցին: Հիմա արդեն 2 ամիս ա անցել, ու դա ամենևին չի բխում ձեր վարկանիշի շահերից, հարգելի՛ Երևանի քաղաքապետարան: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ քաղաքապետարանի աշխատակիցների կեսը ձրիակերներ են, մյուս կեսն էլ այնքան գործ ունի անելու, որ արդեն 2 ամիս է՝ չի կարողանում ուսումնասիրել այդ խնդիրն ու նորմալ արձագանքել:
Արաբկիրի թաղապետ Hovhannes Vardanyan-ից էլ կուզեի տեղեկանալ՝ Ձեր միջնորդությանը նույն քաղաքապետարանից դեռ չե՞ն պատասխանել: Ձեզ դիմելուց էլ արդեն 7 ամիս է անցել: Եթե պատասխանել են, ու ինձ չեք տեղեկացրել, կրկին Ձեր կառույցի գործելաոճի մասին է խոսում, եթե չեն պատասխանել, ու Դուք այլևս չեք հետաքրքվել այդ հարցով, ուրեմն՝ կրկին ձեր կառույցի վարկանիշի մասին է վկայում դա:
Մի խոսքով, տիկնայք և պարոնայք, միֆ են տարբեր տրամաչափի չինովնիկների կողմից հնչեցվող այն հայտարարությունները, թե պատրաստ են լսել, հարգել, ի գիտություն ընդունել քաղաքացու առաջարկներն ու պահանջները, հատկապես, եթե դրանք հայտարարում են քաղաքապետերն ու թաղապետերը:
Երևանի քաղաքապետարանում կշարունակեն աշխատել նման մասնագետներ, ովքեր բացի քանդել-հանելուց ուրիշ բանի ընդունակ չեն, իսկ Արաբկիրի թաղապետարանում կշարունակեն աշխատել այնպիսի մարդիկ, ովքեր թքած ունեն իրենց բնակիչների հարմարավետության ու բարեկեցիկ կյանքի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել