Image result for азербайджанՎերջերս Բաքվում տեղի ունեցած ռազմական ինչ-որ ADEX ցուցադրության ժամանակ տարբեր տեսակի զինվորական տեխնիկաների հետ մեր ոչ բարով ու խերով հարևանները ցուցադրել են համակարգչային խաղ, որը մեկին մեկ կրկնօրինակում է բոլորիս կողմից շատ սիրված Medal of Honer խաղը, ուղղակի սրա սցենարը գրված է Արցախի համար, ու խաղացողը պետք է ազատագրի Շուշին հայ զինվորներից:

Խաղի գովազդային տեսանյութն եմ դիտել, ու հենց սկզբի վարկյաններին խաղի մեջ ցուցադրվում է ադրբեջանական բանակի թույլ ու ահաբեկիչ լինելու փաստը, քանի որ խաղի մեջ հերոսը, մեջքով կանգնած հայ զինվորին, հետևից հարվածում է առանց զենքի, ուղղակի ինչ-որ գործիքով (հավանական է, որ դա ադրբեջանական թիվ մեկ զենք կացինն է): Հա, համաձայն եմ, մանրուք է խաղի համար, բայց դե իրենց բանակից հեռու չեն նման գործողությունները, այնպես որ տվյալ խաղը ստեղծողները շատ լավ բնութագրել են իրենց բանակը:

Խաղը կարող է հետաքրքրել միայն անչափահասներին, քանի որ իր էությամբ շատ ֆանտազիայի ժանրից է․ դժվար Արցախյան պատերազմ տեսած կամ վերջին շրջանում Ադրբեջանի բանակում ծառայած տղաներին հետաքրքրի այդ խաղը: Դե անչափահասների գլուխն էլ հեքիաթներով կլցնեն նմանատիպ խաղերով, հետո կտանեն դիրքեր ու քոռ գյուլի բաժին կդարձնեն, որ տարբեր միջազգային կազմակերպությունների մոտ լացեն, թե  հայերը սպանում են մեզ:

Բայց այս ամենը մի կողմ դնենք։ Պատկերացրեք՝ տարբեր երկրների զինված ուժերի ներկայացուցիչներ, անգամ պաշտպանության նախարարների մակարդակով, ներկա են եղել այդ ցուցահանդեսին, ու նրանց զինվորական տեխնիկաների կողքին ներկայացնում են համակարգչային խաղ: Դե այդքանից հետո արի ու այդ երկրի բանակին լուրջ վերաբերվի, որ բանակի մարտունակությունը փորձում է բարձրացնի խաղերի միջոցով: Այդպես լավ չի, թող էն Տամագոչիներից սկսեն բաժանել զինվորներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել