Հարմարավետ թռիչքի համար միանշանակ պետք է գնել առաջին դասի տոմսեր, սակայն նույնիսկ առաջին դասի տոմսերի մեջ կա տարբերություն։ Ավելի կոնրետ՝ տարբերվում են ավիաընկերությունների առաջին դասի հարմարությունները։

BlogNews-ը Ձեզ ցույց կտա 7 ամենաշքեղ խցիկները, որոնցում կա գրեթե ամեն ինչ։

Սինգապուր

Սինգապուրյան ավիաընկերությունների գլխավոր առավելությունը մեծ խցիկներն են։ Իսկ խցիկում գտնվող կահույքը և հարմարանքները պատրաստված են թանկարժեք նյութերից։

Այստեղ Դուք կարող եք օգտվել նաև մեծ համբավ վայելող խոհանոցից։

Քաթար

Քաթարի ավիաընկերությունների լյուքս խցերում ամենահարմար մահճակալներն են։

Ճաշի համար Դուք կարող եք ընտրել հնարավոր 10 ուտեստներից մեկը, որոնց մեջ առկա է ձկնկիթ, լոբստրե և այլն։

Ավստրալիա

Ավստրալական ավիաընկերությունները Ձեզ կտրամադրեն հիգիենայի լավագույն պարագաները և նույնիսկ հնարավորություն կտան օգտվելու սպա և մերսման սրահներից հենց ինքնաթիռի ներսում։

Էմիրատներ

Այս ավիաընկերությունների առաջին դասի խցիկները ավելի ճոխ են կահավորված, քան մարդկանց գերաշիռ մեծամասնության բնակարանները։

Այստեղ նույնսիկ առաձին լոգարան կա։

Մեծ Բրիտանիա

Այստեղի յուրաքանչյուր լյուքս խցիկ հագեցված է տեխնոլոգիական վերջին հնարավորություններով։

Դուք կարող եք կառավարել ամեն ինչ 23 դյույմ տրամաչափով սենսորային մոնիտորի օգնությամբ։

Ճապոնիա

Այստեղ նստատեղերը դառնում են մահճակալ, և շատերը պնդում են, որ այդպիսի հարմարավետ մահճակալ երբևէ չեն տեսել։

Ֆրանսիա

Ֆրանսիական La Premiere լյուքսը նման է բարձրորակ ռեստորանի, որտեղ Դուք կարող եք պատվիրել ամեն ինչ։

Այստեղ Դուք կարող եք անել այն ամենը, ինչ կանցնի Ձեր մտքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել