Image result for Restart 2020Ա ԹԻՎԻ հեռուստաընկերությունն ընտրել է զարգացման ուղի, որտեղ շեշտը դրված է Հայաստանում նոր և դեռևս չիրականացված նախագծերի ստեղծման վրա: Կան բազմաթիվ տվյալներ, վարկանիշներ, որոնց վերլուծությունից հստակ երևում է, թե որ նախագիծն է ավելի մեծ լսարան ապահովում, այդուհանդերձ, միշտ չէ, որ դրանք իրականացնելիս մենք բավարարված ենք զգում մեզ:
Ռեստարտ 2020-ը սկսելիս մենք մեզ թույլ ենք տվել ազատություն. աշխատանքի ամբողջ ընթացքում յուրաքանչյուրին օգնել է անտեսանելի էներգիան, որը ծնվել է նախագծի նկատմամբ ողջ անձնակազմի հավաքական սիրուց, աշխատել ենք հույսով, որ կվարակենք նաև հեռուստադիտողին, կուրախացնենք ու կզարմացնենք անսովոր ու հետաքրքիր այս պատմությամբ:
Մտահղացումը ծնվել է արևմտյան երկրների վերջին տարիներին մեկը մյուսի հետևից էկրան բարձրացող հետապոկալիպտիկ ֆիլմերից ու սերիալներից, որոնք տարբեր ժանրերի են՝ և՛ սարսափ, և՛ կոմեդիա, և՛ դրամա: Սցենարը գրելիս ուսումնասիրել ենք թվարկված բոլոր ժանրերը, ավելին, ծանոթացել ենք Մերի Շելիի, Ռիչարդ Մետիսոնի և այլոց գրքերին, որոնցից ոգեշնչված՝ ստեղծվել են արևմտյան «Ես լեգենդ եմ», «Աշխարհի վերջին մարդը», «Երկուսը փարիզում», «Ռոբինզոն Կռուզո» և այլ ֆիլմեր ու սերիալներ: Մեր նախագծում գլխավոր հերոսի պատմությունը ստեղծելու ժամանակ հիմնականում օգտվել ենք կոմեդիայի և դրամայի ժանրում հայտնի աշխատանքներից: Ստացվել է հումորային դրամա՝ դրամեդի, ինչպես ասում են արևմուտքում։ Այդուհանդերձ, մենք ամեն ինչ արել ենք, որ նախագիծը հայկական շունչ ստանա ու հարազատ դառնա հայ հանդիսատեսին: Մկրտիչ Արզումանյանը, ով մարմնավորել է գլխավոր հերոսին, նախագծին աննկարագրելի էներգիա է տվել: Եթե Հոլիվուդում նա լիներ հայտնի, նմանատիպ նախագծերում ռեժիսորներն առաջինը կկանգնեին Մկրտիչի թեկնածության վրա… Բայց մեր բախտը բերել է. նա մեզ հետ է և ջանք չի խնայել գոհացնելու հայ հեռուստադիտողին:
Ամփոփելով հավելենք, որ նախագիծը եթերում կլինի հոկտեմբերի 10-ից, շաբաթական կցուցադրվի 2 մաս, այսինքն՝ առաջիկա 2 սերիաները հեռուստադիտողի դատին կհանձնվեն հոկտեմբերի 10-ին և 12-ին:

Հարգանքներով՝ «Ա-ԹիՎի» հեռուստաընկերություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել