Image result for facebookՔննադատության համար ոչ թե պատրվակ է պետք, այլ պատճառ

Երբ որևէ մեկը քննադատում է ինչ-որ քաղաքական գործչի կամ քաղաքական ուժի՝ առանց այդ մարդու կամ կառույցի աշխատանքը տեսնելու, դա նշանակում է՝ կամ քննադատողն առաջնորդվում է այլ, ոչ օբյեկտիվ շահադիտությամբ կամ անձնական համակրանքով, որը նույնպես սուբյեկտիվ երևույթ է:

Հիմա՝ կոնկրետ օրինակի վրա. երեկ ու այսօր ծայր են առել նոր նշանակված նախարարների քննադատություններ այն պարագայում, երբ դեռ ոչ մի քաղաքական ակտ այդ անձանց կողմից դեռևս տեղի չի ունեցել: Հազիվ տրվել է մեկ-երկու հարցազրույց:

Արդյոք սա չի՞ նշանակում, որ գործ ունենք անառողջ մթնոլորտի հետ, օգտատերերի հետ, ովքեր նստած սպասում են՝ «մեկը մի ձեն հանի՝ քննադատեն»: Ես բացարձակապես դեմ չեմ քննադատություն երևույթին, բայց քննադատության համար ոչ թե պատրվակ է պետք, այլ պատճառ: Այս երկու տեսակի քննադատություններն իրարից որակապես խիստ տարբեր են: Մինչդեռ ֆեյսբուքյան հանրությունն առավելապես առաջնորդվում է պատրվակներով: Ու այդ հանգամանքն էլ հենց անլրջություն է հաղորդում և՛ քննադատությանը, և՛ դիտարկվող գործընթացներին, և՛ դրանց հետ կապված ակնկալիքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել