Սիրելի ընկերներ ջան, ես գիտեմ, որ ձեր 99 տոկոսը վառ արտահայտված ՀԱՅրենասերներ են։ Գիտեմ, որ ձեզանից շատերը (գրեթե բոլորը) օգտագործում են բացառապես ՀԱՅկական արտադրանք և սկզբունքային են այդ հարցում։ Երեկ պարզ դարձավ, որ Կլեոպատրա ֆիրմայի մանկական խոնավ անձեռոցիկները թուրքական արտադրության են։ Ավելի կոնկրետ․ թուրքականի վրա պարզապես փակցված է կլեոպատրայի պիտակը։ Անձնական հետաքննության արդյունքում պարզեցի, որ Կլեոպատրա ֆիրման արդեն 2 ՏԱՐԻ Է՝ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ, ՉԿԱ էդպիսի ֆիրմա։ Այն փակվել է 2014թ-ին։ Սփյուռի էջում նույնիսկ պարզ նշված է այդ մասին։ Ինչևէ, ըստ երևույթին ֆիրմայի փակումից հետո պահեստում մնացած բոլոր ապրանքները շարունակվում են մտնել շուկա, իսկ այն ապրանքները, որոնք վերջացել են, պարզապես փոխարինվում են այլ երկրի , ավելի կոնկրետ՝ Թուրքիայի արտադրության ապրանքով։ Թե ով է կանգնած այս ամենի հետևում, կարող ենք միայն գուշակել, քանի որ դեռ ճիշտը չգիտենք։ Հայթայթածս հեռախոսահամարով պատասխան չկար (եթե իհարկե գործող համար է), բայց կփորձենք դեռ պարզել․․․ 
Շարունակելի․․․ երևի․․․
Հ․Գ․ Կցում եմ վերոհիշյալ ֆիրմայի անձեռոցիկների լուսանկարները, որ չասեք թե զրպարտում եմ:
Հ․Գ․ 2․ Կցում եմ նաև Սփյուռի էջը (հեռախոսով էլ եմ պարզել Սփյուռից, որ իրոք ՉԻ ԳՈՐԾՈՒՄ)
http://www.spyur.am/am/companies/taguhi-cleopatra/4610

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել