Картинки по запросу սարգիս գրիգորյանՊակիստանի և Հնդկաստանի սահմանին դարձյալ թեժ է:
Չորեքշաբթի վաղ առավոտյան Պակիստանի և Հնդկաստանի սահմանագծի Կաշմիրի հատվածում բախումներ են գրանցվել:
Ըստ հնդկական կողմի տարածած տեղեկության՝ հնդկական օդուժը կետային հարվածներ է իրականացրել սահմանագծի պակիստանյան հատվածում, որոնց նպատակը եղել է այստեղ հիմնված իսլամական ահաբեկչական խմբավորումների ռազմաբազաների ոչնչացումը: Այնուհետև ռազմական գործողությունների մեջ ներքաշվել են հնդկական զինուժի հատուկ ջոկատայինները, որոնց կողմից ոչնչացվել են 38 ահաբեկիչ, սպանվել են նաև պակիստանցի զինվորներ:
Սահմանի այդ հատվածում երկար ժամանակ է՝ ինչ գործում են իսլամական ծայրահեղ արմատական կառույցներ և իրենց սահմանային ներթափանցումներով անհանգստացնում են Հնդկաստանին, և հնդկական կողմն էլ, ըստ էության, ունենալով տեղեկատվություն, ժամանակ առ ժամանակ գնում է հատուկ գործողությունների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել