Image result for ՏԻՄ ընտրություններՔան որ այսօր ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, որպես ՀՀ քաղաքացի ու գյումրեցի՝ իմ խիստ անձնական ցանկությունն ու մոտեցումն ասեմ՝ ուղղված գյումրեցիներին և կապված իրենց նախընտրության հետ: Կրկնեմ՝ ասածս շատ սուբյեկտիվ, անձնական ցանկություն է, ինչը տվյալ դեպքում բնական է:

Եթե ուզում եք Գյումրիում ինչ-որ բան փոխվի, քաղաքի միջավայրում ու մթնոլորտում քիչ թե շատ վերափոխումներ լինեն, ապա ընտրեք ՍՅՈՒԶԻԻՆ՝ Կոնգրեսի թեկնածուին, ընտրեք ԳԱԼԱ-ին ու ԼԵՎՈՆԻն, ընտրեք Նիկոլի «Քաղաքացիական պայմանագրին»:

Մի ընտրեք, ոչ մի դեպքում մի ընտրեք ՀՀԿ-ին՝ ի դեմս «Բալասանյան» դաշինքի, մի ընտրեք ախքին՝ ի դեմս վերածնյալ ՕԵԿ-ի. սրանք վարակ են, իսկական վարակ:

Եթե վերը նշված երեք կուսակցությունները ձեր նախընտրության մեջ չեն մտնում, ընտրեք մնացած 5-6 կուսակցություններից որևէ մեկին, բայց լավ մտածելուց հետո միայն, քանի որ դրանց մի մասը ընդամենը ձայներ փոշիացնելու համար են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել