Բրիտանացի գիտնականներն ուղիղ կապ են հայտնաբերել պոլիֆենոլով հարուստ սննդամթերք օգտագործելու և քաղցկեղի որոշ տեսակների սպառնալիքը նվազեցնելու մեջ, այդ թվում՝ շագանակագեղձի, ձվարանների, կրծքագեղձի, ենթաստամոքսային գեղձի, աղեստամոքսային համակարգի, մաշկի:

Պոլիֆենոլները բուսական պիգմենտներ են, որոնք հզոր հակաօքսիդանտներ են և պաշտպանում են ԴՆԹ-ի բջիջները թթվայնությունից և քաղցկեղածինների գործունեությունից:

Այդ նյութերը խափանում են օրգանիզմում քաղցկեղի տարածումը:

Բրիտանացի գիտնականների աշխատանքն առաջին գիտական ապացույցն է այն մասին, որ սննդամթերքները կարող են տղամարդուն պաշտպանել շագանակագեղձի քաղցկեղից:

Քաղցկեղի դեմ բուժում ստացած կամավորներին խնդրել են իրենց սննդակարգի մեջ նռան հյութ, կանաչ թեյ, բրոկոլի ներառել: Վեց ամիս անց անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցկեղը մատնանշող սպիտակուցի քանակը նրանց օրգանիզմում նվազել է 63 տոկոսով:

Բացի վերը նշված մթերքներից` մեծ քանակությամբ պոլիֆենոլ են պարունակում խաղողը, շոկոլադը, թեյը, խնձորը, մասուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել