Երբ այս պատմության հերոս Էվանսը կորցրեց կնոջը, նրա մոտ ծանր դեպրեսիա սկսվեց։ Բայց նա պետք է մաքրեր կոնտեյներ-տնակը, որում ինքն ու կինը տարբեր տեսակի անպետք իրեր էին պահում։ Երբ Էվանսը գործի անցավ, նրա մտքում մի փայլուն գաղափար առաջացավ։ Նա ցանկացավ ապրել այդ փոքրիկ տնակում, որն ընդամենը 15 քմ է:

Էվանսը նախկինում զբաղվել էր նավերի շինարարությամբ, և նոր բնակավայրի նորոգումը նրա համար առանձնակի բարդություն չէր։ Նա ամեն ինչ միայնակ արեց և շատ գոհ մնաց արդյունքից։

Ահա, թե ինչպիսին է վագոնը ներսից․ այն ունի քնելու, հանգստի համար նախատեսված տեղ և նույնիսկ խոհանոց, որում կա տաք ջուր, գազ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել